Տորոնտոjի սկսնակ մոդել Բրաուն Յանգը հայտ է ներկայացրել America’s Next Top Model հանրահայտ հեռուստաշոուին մասնակցելու համար: Մրցույթի այլ մասնակիցներից 19-ամա աղջիկը տարբերվում է մաշկի պիգմենտացիայի հազվադեպ խանգարումով, գրում է NY Daily News-ը:
4 տարեկանում Շանտելի մոտ հայտնաբերել են Վիտիլիգո հիվանդությունը, որից տառապում էր նաև Մայքլ Ջեքսոնը: Աղջկա խոսքերով, իր ինքնազգացողության վրա որևէ ազդեցություն այդ հիվանդությունը չի թողել, չհաշված ողջ մարմնով մեկ, այդ թվում նաև դեմքին տարածված սպիտակ բծերը: Դպրոցում աղջկան հաճախ նվաստացրել են իր արտաքինի համար, մասամբ նաև այդ պատճառով է նա որոշել մոդել դառնալ և ցանկացած գնով հաջողության հասնել:
Առաջին անգամ իր հիվանդության մասին պատանի մոդելը հայտարարել է 2011թ.-ին, YouTube –ում հրապարակելով տեսահոլովակ «Վիտիլիդո. հիվանդությունը չպետք է փոխի կյանքը» անվան տակ:
Այդ հիվանդությունից տառապում է երկրագնդի բնակչության 0,5-1%-ը: