
Չնայած Ֆլոյդ Մեյվեզեր կրտսերի (46-0, 26 КО) ՝ Մարկոս Մայդանայի նկատմամբ մայիսի 3-ին տարած հաղթանակին՝ աշխարհի գործող չեմպիոն Բերնարդ Հոպկինսը (55-6-2, 32 КО) վստահ է, որ Պակյաոյի (56-5-2, 38 КО) հետ մենամարտում Մեյվեզերը վստահ ու թեթև հաղթանակ կտոնի:
«Համոզված եմ, որ եթե Մեյվեզերն ու Պակյաոն վաղը մենամարտեին, դա կլինի հեշտ փողՄեյվեզերի համար: Մի քանի տարի առաջ, սակայն, երբ այդ մենամարտի նկատմամբ հետաքրքրությունը շատ մեծ էր, ես այդպես չէի կարծում», –Boxingscene-ի հետ զրույցում ասել է Հոփկինսը:
«Համամիտ չեմ նրանց հետ, ովքեր կարծում են, որ Պակյաո-Մեյվեզեր մենամարտը մեծ հետաքրքրություն է ներկայացնում, կամ այն, թե ով կհաղթի, կամ ով կպարտվի: Ժամանակն անցել է, և մենք արդեն մեծ մենամարտը բաց ենք թողել»,-եզրափակել է մարզիկը: