
Այսօր հրավիրած ասուլիսում, Երեւանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Օլեքսանդր Պավլյուկը բարձր գնահատեց «Եվրատեսիլ 2014»-ում Հայաստանի ներկայացուցչի ելույթը: Նա նշեց, որ մեր երկրում քիչ չեն նման բարձր կատարողական վարպետություն ունեցող երգիչները, որոնք հետագայում կարող են հաջողությամբ ներկայացնել Հայաստանը: ԵԽ գրասենյակի ղեկավարը նշեց նաեւ, որ ինքը հատկապես ջազի եւ ազգային երգարվեստի սիրահար է:
Մանրամասները՝ տեսանյութում: