Աշխարհի ամենահարուստ երաժիշտներից մեկը՝ ամերիկացի ռեպեր Jay-Z-ն ընտանեկան կռվի զոհ է դարձել: Հիփ-հոփի աստղի և իր քենու միջև ծեծկռտուքը, հսկող տեսախցիկներից ստացված տեսանյութի շնորհիվ, վայրկենապես հիթ է դարձել ինտերնետում:
Նյու Յորքի հյուրանոցներից մեկում հանդիսավոր արարողության ավարտից հետո երաժիշտն իր կնոջ՝ երգչուհի Բեյոնսեի և նրա կրտսեր քրոջ՝ Սոլանժի ուղեկցությամբ վերելակ է մտնում, որից հետո ռեպերի քենին անսպասելի հարձակվում է նրա վրա:
Մարտը փակ տարածքում երկար չի տևում, որից հետո ընտանիքը տարբեր մեքենաներով մեկնում է տները. հայտնել է Россия 24 հեռուստաալիքը: