
Հայտնի հոլիվուդյան երգչուհի-դերասանուհի Ջենիֆեր Լոպեզը, ըստ տարածված տեղեկությունների, ամեն շաբաթ իր նոր ընկերոջը Կասպեր Սմարտին տրամադրում է 10 հզ. ԱՄՆ դոլար՝ ընթացիկ ծախսերի համար: Լոպեզը սա բացատրում է նրանով, որ ինքը արդեն հոգնել է ամեն տեղ գնալիս իր քրեդիտ քարտով վճարումներ անելու համար եւ ավելի հարմար է, որ Կասպերը անի այդ վճարումները: Կասպերի մոտ ընկերն էլ հավաստիացրել է, որ իր ընկերը գումարի հիմնական մասը ծախսում է Ջենիերի համար անակնալներ անելու համար: Փաստորեն Ջեյ Լոն ինքն է վճարում գեղեցիկ նվերներ ունենալու համար: