
«Ժառանգություն» խմբակցությունն առաջարկներ չի ներկայացնելու կառավարությանը: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանը:
Նա նշեց, թե ծրագիր չներկայացնելու պատճառները կպազաբանեն հենց Կառավարության կողմից իրենց ծրագրի ներկայացման ժամանակ:
Այն հարցին, թե ինչ սպասելիքներ ունեն կառավարության նոր ծրագրից, Հակոբյանը պատասխանեց. «Բայց իրենք ասել էին, որ նախորդի շարունակությունն է լինելու, պարզապես՝ մի փոքր խմբագրված: Մեր մոտեցումը այն է, որ այս համակարգով չի իրականացվի որևէ լավ բան, որևէ ծրագիր, որը կարող է նպաստել պետության զարգացմանը», – նշեց նա:
Նշենք, որ կառավարությունը քաղաքական ուժերին առաջարկել է կառավարության ծրագրի կազմման համար առաջարկներ ներկայացնել: