Շաքարավազի շուկայում գործ ունենք կոռուպցիոն հսկայական ռիսկերի հետ. Փաշինյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովում այսօր քննարկվում էր «Առևտրի և ծառայությունների մասին»  ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Նախագիծը ներկայացնող ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը նշեց,  որ սա նպատակ է հետապնդում կրճատել ստվերը:

Ըստ նախագծի՝  ՀՀ տարածքում արտադրված կամ ՀՀ տարածք ներմուծված՝ շշալցված, փաթեթավորված կամ ցանկացած այլ ձևով տարայավորված մի խումբ ապրանքների վրա օտարման ցանկացած փուլում դրոշմապիտակի առկայությունը պարտադիր է։

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարց ուղղեց Միրումյանին.

«Հայաստանում եռամսյակում շաքարավազի սպառումը մոտ 20 հազար տոննա է։ Ըստ պետեկամուտների կոմիտեի՝ այս տարվա առաջին եռամսայակում Հայաստան է ներկրվել 523,5 տոննա շաքարավազ։ Եթե հաշվի ենք առնում նախկինում ծավալները և հանում ենք, ստացվում է, որ մեր երկրում շաքարավազի դեֆիցիտը կազմել է 15 հազար տոննա, այսինքն՝ հունվար, մարտ ամիսներին մեզ չի հերիքի 15 հազար տոննա շաքարվազը։

Բայց ինչպես տեսնում եք, Հայաստանում շարաքավազի բուն հերթեր տեղի չեն ունեցել և խանութներում շաքարավազը նորմալ վաճառվել է», – նշեց նա, հավելելով թե  Հայաստանում արտադրվել է շարքարավազ և դեֆիցիտն այդպես է ծածկվել։

«Այստեղից չե՞ք կարող արդյոք եզրակացնել, որ շաքարի հումքի հետ ներկրվում է շաքարավազ և այսպես արվում է, որպեսզի մաքսատուրքեր, հարկեր չառաջանան։ Սա միլիոնավոր, միլիարդավոր դրամների շրջանառություն է և նույնիսկ պաշտոնական վիճակագրությամբ երևում է, որ այստեղ մենք գործ ունենք կոռուպցիոն հսկայական ռիսկերի հետ»,-ընդգծեց  նա:

Միրումյանը պատասխանեց, որ ստվերի դեմ պայքարն իրենց հետևողական միջոցառումների իրականացման գերակայություներից մեկն է։ Միրումյանը նաև հավելեց, թե այս պահին չի տիրապետում ներկայացված թվային տվյալներին:




Լրահոս