
Ճապոնիայի կառավարական հանձնաժողովը խորհուրդ է տալիս իշխանություններին կասեցնել բնակչության նվազումը և աստիճանաբար կայունացնել բնակչության աճի թիվը՝ հասցնելով այն 100 միլիոն մարդու մակարդակին: Այսօր Ճապոնիայի բնակչությունը կազմում է 127 միլիոն մարդ, սակայն ցածր ծնելիության պատճառով 50 տարի անց այն կարող է կրճատվել մինչև 87 միլիոն:
Հանձնաժողովը խորհուրդ է տալիս իշխանություններին երկու անգամ ավելացնել ծնողներին տրվող օգնության չափը, որպեսզի նրանք շահագրգռված լինեն երեխա ունենալ: Փորձագետները զգուշացնում են, որ անհապաղ միջոցներ չկիրառելու դեպքում ճապոնական տնտեսությունը շուտով կարող է աշխատուժի պակաս զգալ: