Նիկոլաև քաղաքում տասհարկանի շենքում տեղի ունեցած պայթյունից երեք մարդ է զոհվել: Ներկայումս որոնողական-փրկարար աշխատանքները շարունակվում են, միջադեպի հետևանքների վերացմանը մասնակցում են 180 մարդ և 30 միավոր տեխնիկա:
Փլատակների տակ ողջ մնացած կին են գտել: Նրան հայտնաբերելուց երկու ժամ անց կինը փրկվել է: Պայթյունը, որը ոչնչացրել էր շենքի երկու մուտքերի 8-ից 10-րդ հարկերը, տեղի է ունեցել մայիսի 12-ի կեսօրին:
Կատարվածի արդյունքում 18 բնակարաններ ոչնչացվել են, իսկ յոթը՝ վնասվել, հայտնում է Интерфакс-ը: