
Այսօր ավարտված Ֆրանսիայի նախագահի հայաստանյան այցի շուրջ երևանցիների կարծիքները երկու մասի են բաժանվում:
Armlur.am-ի հարցախույզում մեր համաքաղաքացիների մի մասը նշում էր, որ ինչպես մյուս դեպքերում, Ֆրանսուա Օլանդի այցը նույնպես ձևական բնույթ ունի: Մյուսներն էլ համոզմունք էին հայտնում, որ ցեղասպանության միջազգային ճանաչման շահագրգիռ Ֆրանսիան նոր էջ կբացի Եղեռնի ճանաչման գործընթացում:
Կարծիք հնչեց նաև, որ Օլանդը այնքան չի հարգում հայերին, ինչպես ներկայացնում է, այլապես Բաքու այցելելու փոխարեն միանգամից Երևան կգար:
Տաթև Հարությունյան, Աշոտ Գաբրիելյան, Տիգրան Սարգսյան