
Ինդոնեզիայի պաշտոնյաներն այսօր հայտնել են, որ պակիստանցի եւ աֆղան 30 ներգաղթյալներ թունել փորելով դուրս են եկել կալանքի իրենց կենտրոնից` օգտագործելով գդալներ, ասեղներ, փայտի կտորներ:Սուաբայա քաղաքում տղամարդիկ երկուշաբթի օրը կարողացել են փորել երկու մետրանոց թունել: Այդ ընթացքում մյուսները շեղել են պահակների ուշադրությունը:Ոստիկանությունը կարողացել է ձերբակալել նրանցից 11-ին, բայց 19-ը ազատության մեջ են:Այս տղամարդիկ փրկվել էին, երբ Ավստրալիա ուղեւորվող նավը դեկտեմբերին գրավվել էր Ինդոնեզիայի ջրերում: Դրա արդյունքում ավելի քան 200 աֆղան եւ իրանցի էր զոհվել, ովքեր ապաստան գտնելու հույսով ուղևորվում էին Ավստրալիա: