Ավստրալիայի իշխանությունները 2014-2015 թթ.-ի երկրի բյուջեում 84 միլիոն դոլար են նախատեսել մարտին անհետացած մալազիական «Բոինգը» փնտրելու համար: Բյուջեի նախագծում ասվում է, որ ռեալ ծախսերը փնտրողական գործունեության համար, որում Ավստրալիան առաջատար դեր է խաղում, կարող են ավելի շատ լինել, հայտնում է BBC-ն:
Հունիսին կմեկնարկի Malaysia Airlines ինքնաթիռի փնտրման նոր փուլը, որի ընթացքում կուսումնասիրվի օվկիանոսի հատակի 56 հազար քառակուսի կիլոմետր զբաղեցնող տարածքը: Որոնումները կարող են մեկ տարի տևել: Կուալա-Լումպուրից Պեկին մեկնող Boeing 777 ինքնաթիռը ռադարների էկրաններից անհայտացել է մարտի 8-ին: Այն 239 ուղևոր էր տեղափոխում: