Մարգար Օհանյանի գործով դատական նիստն այսօր է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի կունենա ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի գործով 3-րդ դատական նիստը։ Դատական նիստին հանդես կգա նաեւ ճանապարհային ոստիկանության եւս երեք աշխատակից` տնտեսական բաժանմունքի պետ Արա Լեւոնյանը, տեխնիկ Սամվել Մախմուրյանը եւ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Ստեփան Կարախանյանը։Հիշեցնենք, որ Մարգար Օհանյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով` պաշտոնեական դիրքը չարաշահելու եւ առանձնապես խոշոր չափի յուրացում կատարելու մեջ։Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն` պատճառված վնասը կազմել է մոտ 217 միլիոն դրամ (շուրջ 571 հազար դոլար), որից նախաքննության փուլում վերականգնվել է 198 միլիոնը։




Լրահոս