
Հայկական երիտասարդական հասարակական կազմակերպությունների առաջարկով՝ ԱՊՀ երկրների երիտասարդական միության խորհրդի վարչությունը որոշել է Հայաստանում փետրվարի 2-ին բացել “Պուտին” ակումբ:Ըստ armlur.am -ին ուղարկված հաղորդագրության՝ ակումբը բացելու նպատակը ռուս-հայկական հարաբերությունների, “ընդհանուր պատմության եւ հաղթանակների” վերաբերյալ վարչապետ, ՌԴ նախագահի թեկնածու Վ. Վ. Պուտինի գաղափարների տարածումն է, ինչպես նաեւ աճող սերնդի դաստիարակությունը:”Պուտին” ակումբը տեղակայվելու է Հայաստանում ռուսական գրքի տներում, ունենալու է իր համացանցային կայքը, ինչպես նաեւ պարբերաբար հրատարակելու է գրքույկներ եւ ամսագրեր Վլադիմիր Պուտինի մասին: