
Վերջին օրերի ընթացքում ՌԴ Խակասիայի ինքնավար Հանրապետությունում հեպատիտի դեմ պլանային պատվաստումից հետո երկու նորածին է մահացել: Երեխաներից մեկի արյան մեջ հայտնաբերվել է ուժեղ թմրանյութ. ըստ բժիշկների` 1-ամսական աղջնակը մահացել է թմրամիջոցից սուր թունավորման պատճառով: Փորձաքննության նախնական տվյալների համաձայն` երեխաներին պատվաստող բժիշկը հեպատիտի դեմ պատվաստանյութ ներարկելու փոխարեն` ներարկել է քաղցկեղով հիվանդների համար նախատեսված ցավազրկող:Բժիշկները պարզել են, որ մյուս երեխայի մահը կապ չունի պատվաստման հետ, չնայած դա դեռ պետք է պարզի հետաքննությունը:Նորածին աղջնակի անշնչացած մարմինը հայտնաբերել է երեխայի 24-ամյա հայրը, ով միանգամից շտապ օգնություն է կանչել, սակայն փոքրիկի կյանքը փրկել չի հաջողվել: tert.am :