ԱԺ պատգամավորը հայհոյել է դատարանի` իր աշխատանքը կատարող աշխատակցին (ֆոտո, տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում սկսվելու է ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանի գործով դատա վարությունը: Ինչպես armlur.am -ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավարությունը դեռեւս չի սկսվել, սակայն դատարանի դահլիճում, կարելի է ասել, արդեն ասեղ գցելու տեղ չկա: Դատարանի դահլիճ էր ցանկանում մտնել ԲՀԿ խմբակցության պատգամավոր Հարություն Կարագյոզյանը՝ “Կարամելի Հարութ” մականվամբ:Երբ դատական կարգադրիչների ստորաբաժանման պետ Արթուր Փիլոսյանը փորձեց ճշտել նրա ինքնությունը՝ ասելով, որ դատարանում այս պահին տեղ չկա, պետք է մի փոքր սպասել, պատգամավորը բարկացավ եւ ասաց. “Չե՞ս ճանաչում ընձի, արա, պատգամավոր եմ”: Փիլոսյանն էլ հակադարձեց, որ “ես կատարում եմ ձեր՝ պատգամավորների ընդունած օրենքը”, ինչից հետո Կարագյոզյանը սկսեց հայհոյել իր աշխատանքը կատարող դատարանի աշխատակցին:Ֆոտոլրագրողի հարցին, թե հարգելի պատգամավոր, ինչո՞ւ եք հայհոյում, պատգամավորը պատասխանեց. “Լավ եմ անում”: Իսկ հետո ֆոտոլրագրողը պատգամավորին ասաց. “Այդ դեպքում ավանդույթները մի խախտեք, դուք ԱԺ-ում չեք, հայհոյում են այնտեղ”:Դատական կարգադրիչները ԱԺ պատգամավորին դուրս են հրավիրել դատարանի շենքից:




Լրահոս