
Ղրղզստանի 6 քրեակատարողական հիմնարկներում բանտարկյալները հացադուլ են հայտարարել՝ պահանջելով արտոնություններ օրենքով գողերի համար: Մասնավորապես, նրանք պահանջել են մշտապես բաց պահել օրենքով գողերի բանտախցերի դռները: Բացի այդ, բանտարկյալները բջջային ու մարմնավաճառուհիներ են պահանջում, հայտնում են տեղական լրատվամիջոցները ու հիշեցնում, որ 2011-ի վերջին Ղրղզստանի բանտարկյալներն արդեն հացադուլ հայտարարել էին,երբ նրանց արգելել էին հանդիպել մարմնավաճառների հետ և օգտվել բջջային հեռախոսից: