
Սերբական գյուղերից մեկում ծնվել է բաց մանուշակագույն բծերով հորթ:Հորթի տերերը պատմել են, որ երբ կենդանին ծնվել է, նրա տարօրինակ գույնը զարմացրել է բոլորին: Նրանք կարծել են, որ երբ առավոտյան նրան կովը մի լավ լվացացնի իր լեզվով, մաշկի գույնը կփոխվի: Սակայն առավոտյան տերերը նկատել են, որ գույնը ոչ միայն չի փոխվել, այլ նաեւ դարձել է առավել վառ: Փոքրիկ ցլիկը լիովին առողջ է, իսկ նրա արտասովոր գույնն անասնաբույժները բացատրել են գենետիկ որոշ շեղումներով: