
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում այսօր տեղի է ունենում «Հայակ» ազգային կինոյի մրցանակաբաշխությունը:
Կինոռեժիսոր Սերժ Ավետիքյանը armlur.am-ի հետ զրույցում նշեց, թե ուրախ է, որ այս մրցանակաբաշխությունը կա, քանի որ կինոն կարիք ունի իր ներքին տոնի:
«Կինոն պետք ունի, որ կինոաշխատողներն իրար ավելի լավ ճանաչեն, հասկանան, թե ով ինչ է անում: Սակայն ամենակարևորը մրցանակները չեն, այլ մասնակիցներն ու նպատակները», – նշեց նա: