
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իրենց հավատարմագրերն են հանձնել Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպաններ Ջոնաթան Ջեյմս էյվզը և տիկին Քեթրին Ջեյն Լիչը:ՀՀ նախագահի մամլո գրասենյակից armlur.am -ին տեղեկացնում են, որ նախագահը շնորհավորել է դեսպաններին` մեր երկրում իրենց դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Հանրապետության ղեկավարը վստահություն է հայտնել, որ իրենց փորձառությամբ և համատեղ աշխատանքով Միացյալ Թագավորության նորանշանակ դեսպանները կնպաստեն հայ-բրիտանական հարաբերությունների զարգացմանը և տարբեր ոլորտներում համագործակցության առավել ամրապնդմանն ու խորացմանը:Հարաբերությունների ամրապնդման տեսանկյունից երկուստեք կարևորվել են տարբեր մակարդակի փոխայցելությունների, շփումների ակտիվացումը, երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջև պարբերական դարձած խորհրդակցություններն ու Մեծ Բրիտանիայի հետ փոխգործակցության զարգացումը Եվրամիության ձևաչափում ևս:Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի: