Գ. Կոստանյան. ԶՈւ-ում մահվան ելքով դեպքերի թիվը կտրուկ նվազել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գլխավոր դատախազի տեղակալ, զինվորական դատախազ Գեւորգ Կոստանյանի հավաստմամբ՝ անցած տարվա ընթացքում Զինված ուժերում արձանագրվել է մահվան ելքով դեպքերի կտրուկ նվազում:Նրա խոսքով, անցած տարում մահվան ելքով երեսունվեց դեպք է արձանագրվել, որից տասը հակառակորդի գնդակից: 2010թ-ին  մահվան ելքով դեպքերի թիվը ԶՈւ-մ հիսունչորս էր:Նրա խոսքերով զինդատախազությունը շարունակելու է հետեւողական քայլեր ձեռնարկել ԶՈւ-ում հանցավորության դեմ պայքարն առավել արդյունավետ դարձնելու եւ պատժողական համարժեք քաղաքականության իրականացման ուղղությամբ: Զինդատախազի հավաստմամբ՝ ընդհանուր առմամբ հանցագործությունները նվազել են 10 տոկոսով: Նա նաեւ հույսով է, որ հետեւողական աշխատանքը կհանգեցնի ցանկալի արդյունքի՝ կարգապահության բարձրացմանն ու հանցավորության նվազեցմանը:




Լրահոս