Բրազիլիա չեմ մեկնի, տոմսերը թանկ են. Յուրա Մովսիսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2014թ. Աշխարհի առաջնությունում ոչ ոքի չեմ երկրպագելու: Այս մասին «Սպորտ-էքսպրեսս»-ի հետ զրույցում ասել է Մոսկվայի «Սպարտակի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը: Նա նաև նշել է, որ  չի մեկնելու Բրազիլիայում կայանալիք աշխարհի 2014թ. առաջնությանը և խաղերը կդիտի տանը:

«Ոչ ոքի չեմ երկրպագի: Պարզապես կդիտեմ խաղերը: Բրազիլիա չեմ մեկնի: Ինչո՞ւ, տոմսերը թանկ են»,- ասել է Մովսիսյանը:

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարն անցկացվելու հունիսի 13-ից հուլիսի 12-ը:

 




Լրահոս