Բրեյվիկի ահաբեկչությունը պիես կդառնա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դանիայի Cafe Teateret թատրոնը որոշում է կայացրել նորվեգացի  ահաբեկիչ Անդերս Բրեյվիկի մասին պիես բեմադրել, ինչն էլ, բնականաբար, դժգոհության մեծ ալիք է բարձրացրել, – գրում է lifenews.ru-ն: Թատրոնի տնօրինության խոսքերով նախագծի նպատակն է, որ իրազեկեն սարսափելի ողբերգության մասին եւ կանխել նմանատիպ  ոճրագործությունների կրկնությունը: Չնայած Դանիայի իշխանությունը քննադատել է նման որոշումը, բայց արգելել չի կարող` հարգելով խոսքի ազատության իրավունքը: Նեկայացումը, որ կրում է “Մանիֆեստ 2083” պրեմիերան կկայանա օգոստոսի 23-ին:




Լրահոս