armlur.am -ին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունից տեղեկացնում են, որ նախարար Մանուկ Վարդանյանի գլխավորած պատվիրակությունը հունվարի 23-25-ը կմասնակցի Ժնևում կայանալիք Հեռահաղորդակցության միջազգային միության (ITU) Համաշխարհային ռադիոհաղորդակցության կոնֆերանսին (WRC-12):Ըստ նախարարության տարածած հաղորդագրության՝ կոնֆերանսը, որին կմասնակցեն ՀՄՄ բոլոր անդամ-պետությունների պատվիրակությունները և մի շարք տարածաշրջանային կազմակերպություններ, իր աշխատանքները կսկսի հունվարի 23-ին և կավարտի փետրվարի 17-ին։Ռադիոկոնֆերանսի հիմնական նպատակն է ուսումնասիրել և քննարկել աշխարհում ռադիոհաղորդակցության նշանակությանը, զարգացմանը, որակի կատարելագործմանը և տեխնոլոգիաների նորամուծություններին վերաբերող հարցերը:Կոնֆերանսի վերջում յուրաքանչյուր պատվիրակության ղեկավար կամ լիազորված անձ կստորագրի Ռադիոկոնֆերանսի եզրափակիչ ակտերը, որոնք միջազգային աշխատանքների իրականացման փաստաթուղթ կհանդիսանան հետագա 4 տարիների համար:
Տրանսպորտի նախարարը Ժնեվում կմասնակցի ռադիոհաղորդակցության համաժողովի
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ