Հեքիաթային Վենետիկը (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վենետիկը քաղաք է Իտալիայում։ Տարածքը 0,44կմ², քաղաքի բնակչությունը՝ 270 439 (2009 թ.), արվարձանների բնակչությունը ներառյալ՝ 1,600,000։ Նավահանգիստ Ադրիատիկ ծովի վրա (ապրանքաշրջանառությունը տարեկան 21 մլն տոննա),Մարկո Պոլոյի անվան միջազգային օդանավակայան։ Պատմական կենտրոնը տեղակայված է Վենետիկի ծովածոցի 118 կղզյակների վրա, որոնք բաժանվում են իրարից 150 ջրանցքներով և վտակներով։ Կղզիների և կղզյակների միջև անց է կացված շուրջ 400 կամուրջ (այդ թվում Ռիալտոյի և Հառաչանքների կամուրջները, որոնք կառուցվել են XVI դարի վերջերին)։

Վենետիկի արդյունաբերական-նավահանգստային մասը (Մեստրե) գտնվում է մայրցամաքի վրա։ Զարգացած են նավաշինություն և նավերի վերանորոգումը, գունավոր մետալուրգիան, նավթավերամշակման, քիմիական, էլեկտրական, թեթև արդյունաբերության ճյուղերը։ Ապակեգործություն (Մուռանո, թանգարան), ժանյակագործություն (Բուռանո կղզի)։ Համալսարան, կոնսերվատորիա (1916 թ.)։ Թանգարաններ (այդ թվում Արվեստների ակադեմիայի պատկերասրահը)։ Առաջին հանրային օպերային թատրոն (1637-1812), «Fenice» (1792) օպերային թատրոն։




Լրահոս