
Բռնցքամարտի համաշխարհային խորհուրդը (WBC) գերծանր քաշային Վլադիմիր Կլիչկոյին ճանաչեց 2011թ. աշխարհի լավագույն բռնցքամարտիկ: Հիշեցնենք, որ ուկրաինացին, 2011 թվականին նոկաուտի ենթարկելով Օդլաներ Սոլիսին և Տոմաշ Ադամեկին, երկու անգամ պաշտպանեց իր` WBC վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը:”Տարվա չեմպիոն” մրցանակը բաժին հասավ մեքսիկացի բռնցքամարտիկ Սաուլ Ալվարեսին, ով առաջին միջին քաշային կարգում դարձավ աշխարհի չեմպիոն և երեք անգամ պաշտպանեց իր տիտղոսը: “Տարվա վերադարձ” մրցանակը բաժին հասավ Ֆլոյդ Մոյուեյզերին: Մեյուեյզերը ռինգ վերադարձավ 2011 թվականի սեպտեմբերին` Վիկտոր Օրտիսի հետ մենամարտով, ում նկատմամբ հաղթանակ տարավ 4-րդ ռաունդում: