
Armlur.am -ը տեղեկացավ, որ հինգշաբթի`մայիսի 15-ին, ՀՀ կառավարության նիստի օրակարգում ներառված է «Գյումրու տեխնոպարկ» ՓԲԸ-ի լուծարման հարցը:
ՀՀ կառավարությանն առնընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի պատրաստած հաշվետվության մեջ մանրամասնորեն ներկայացված է, թե չգործող տեխնոպարկին տարեկան մի քանի միլիոն հատկացումները ծառայել են իրենց նպատակին, թե ոչ:
Բավական չէ, որ չգործող ծրագրին հինգ տարի անընդմեջ մի քանի միլիոնի հատկացումներ են արվել, հիշյալ տեխնոպարկը պետությանը գումար է պարտք, ու անհասկանալի է, թե այդ պարտքն ինչպես է մարվելու:
Հիշեցնենք, որ ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը դեռևս իր պաշտոնավարման սկզբում առաջ քաշեց «Գյումրու տոխնոպարկ» ստեղծելու գաղափարը, և 2008-2009 թվականների ընթացքում տեխնոպարկը հիմնելու ուղղությամբ մի շարք օրենքներ է ընդունել:
Դեռևս 2010 թվականին Տ. Սարգսյանը տեխնոպարկը հիմնելու համար 200 միլիոն դրամ էր հատկացրել: