ԱԺ պատգամավորը՝ Գորիսի քաղաքապետի ընտրությունների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել էինք, հունիսի 8-ին Գորիսում տեղի կունենան քաղաքապետի ընտրություններ: Թեկնածուները չորսն են՝ ՀՀԿ-ից առաջադրվել է «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի Գորիսի մասնաճյուղի տնօրեն Վաչագան Ադունցը, Գորիսի «Գամմա» ՓԲԸ-ի տնօրեն Տիգրան Կարապետյանը, «Շանի» ՍՊԸ-ի տնօրեն Հրայր Յոլյանը և «Վարակն» ՓԲԸ-ի տնօրեն Արա Բուդաղյանը: Վերջինս Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ զինված միջադեպի արդյունքում մահացած Ավետիք Բուդաղյանի  հարազատ եղբայրն է:

Գորիսում սպասվող ընտրությունների մասին armlur.am-ը զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Կարապետյանի հետ: Վերջինս պատգամավոր է ընտրվել թիվ 38 ընտրատարածքից (Կապան-Քաջարան-Մեղրի Ագարակ):

«Պայքար կլինի էլի, ով արժանի կլինի՝ նա էլ կհաղթի», – նշեց նա, հավելելով, թե իր նախընտրած թեկնածուն չունի:

Պատգամավորը հավելեց, որ ինքը ներկայացնում է թիվ 38 ընտրատարածքը, և, քանի որ Գորիսը թիվ 37 ընտրատարածքն է՝ մեծ տեղեկատվության չի տիրապետում:

«Ես ընդգրկված եմ Կապան-Քաջարան-Մեղրի-Ագարակ ընտրատարածքում, ես բավականին ըտեղից «կուրսի» չեմ, որ կարողանամ ասել, թե ինչ արժանիքներ ունեն, ովքեր են, ոնց կարան պայքարեն: Ես չեմ կարող ասել», – ընդգծեց նա:




Լրահոս