Բրուքլինցին դատապարտվել Է 200 տարվա բանտարկության

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նյու Յորքի Բրուքլինյան դատարանն Ուկրաինայից ներգաղթյալ Մաքսիմ Գելմանին 200 տարվա բանտարկության Է դատապարտել չորս մարդու սպանության համար,- հաղորդում Է New York Post թերթը: Հիեցնենք, որ 2011-ի նոյեմբերին 24-ամյա Գելմանն իրեն մեղավոր Է ճանաչել չորս մարդու սպանության, ինչպես նաեւ զինված հարձակման եւ սպանության փորձի մե: “Բրուքլինցի մոլագարը”, ինչպես անվանում են նրան, 2011 թվականի փետրվարին գազազել Է ավտոմոբիլի պատճառով մոր հետ տեղի ունեցած կենցաղային վեճի ժամանակ: Սուր վեճի հետեւանքով պատանին դանակահարել Է խորթ հորը՝ Ալեքսանդր Կուզնեցովին: Այնուհետեւ Գելմանը մոր ավտոմեքենայվ գնացել Է 20-ամյա Ելենա Բուլչենկոյի տուն, որն, ըստ զանգվածային լրատվամիջոցների հաղորդումների ավելի վաղ մերժմամբ Էր պատաստխանել նրա սիրահետումներին: Այնտեղ նա սպանել Է աղջկան՝ հասցնելով դանակի 11 հարված, ինչպես նաեւ նրա մորը՝ Աննային: Դրանից հետո Գելմանը կատարել ավտոմեքենաների երկու անընդմեջ առեւանգում՝ դանակով վիրավորելով վարորդներին:Այդ ավտոմեքենաներից մեկով հանցագործը մահացու հարվածով վայր Է գցել մի հետիոտնի: Գելմանին ձերբակալել են մետրոյում, որտեղ նա հասցրել Էր դանակահարել ուղեւորներից մեկին:




Լրահոս