Հետ չմնալով իր կոալիցիոն գործընկերներից` «Օրինաց երկիր» կուսակցությունն ամանորյա տոների կապակցությամբ զանգվածային ընտրակաշառքներ է բաժանել Հայաստանի մարզերում` հընթացս սկավառակներով քարոզչություն իրականացնելով (նկարում ամանորյա տոպրակի պարունակությունն է): Իհարկե, շատ է գրվել, որ ՕԵԿ-ն Արթուր Բաղդասարյանին պատկանող ձեռնարկությունների արտադրանքը բաժանել է բնակիչներին, բայց հետաքրքիրն այն է, որ օրինաց երկիր կառուցելու լիազորություն ստանձնած այս քաղաքական միավորն օրենքի կոպիտ խախտում է թույլ տվել: Խոսքը ոչ միայն Ընտրական օրենսգրքի, այլ «Ակցիզային հարկի մասին» օրենքի խախտման մասին է: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարն առանց ակցիզի օղիներ է բաժանել քաղաքացիներին, ինչն օրենքով արգելված է:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ