Հովիկ Աբրահամյանը պախարակում է նախկին կառավարությանը․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀԿ Խորհրդի նիստում, ուղիղ մեկ ամիս առաջ, վարչապետի պաշտոնում Հովիկ Աբրահամյանի թեկնածությունը ներկայացնելու ժամանակ Ս.Սարգսյանն ուղղակիորեն հայտարարեց. «Կառավարության աշխատանքները կազմակերպվելու են ձեռքբերված հաջողությունները ներկայացնելու եւ դրանց վրա հիմնվելով առաջ գնալու, այլ ոչ թե նախկին կառավարությանը պախարակելու ճանապարհով»: Ուղիղ մեկ ամիս հետո, կառավարության՝ վաղվա նիստի օրակարգում ընդգրկված է Գյումրու տեխնոպարկի լուծարման հարցը: Հիդրոմետ ծառայությունն այս լուրը թերեւս կբնորոշեր «ամպրոպ` պարզ երկնքում»: Այսինքն՝ կառավարությունն այս հարցը ընդգրկելով օրակարգ, ուղղակիորեն «մեխում է» Տիգրան Սարգսյանին քավության պատին՝ ի ցույց դնելով նրա վարած տնտեսական քաղաքականության «փուչիկ»-ը: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ կառավարության որոշման մեջ, որով հիմնավորվում է Գյումրու տեխնոպարկի լուծարման անհրաժեշտությունը, սեւով սպիտակի վրա գրված է. «Հաշվի առնելով, որ ընկերությունը հիմնադրումից մինչ օրս գործունեություն չի իրականացրել, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը ընկերությունում պետական բաժնեմասի հետագա պահպանումը գտնում է ոչ նպատակահարմար եւ առաջարկել է սկսել լուծարման գործընթաց»:

Հիշեցնենք, որ չիրականացված գործունեության համար Տիգրան Սարգսյանի՝ «Նյու Վասյուկի» նախագծի վրա, ըստ Վերահսկիչ պալատի հաշվետվության, 2008-2012թթ. ընթացքում պետական բյուջեից ծախսվել է 430 մլն դրամ»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:  




Լրահոս