Ներսիկ Նազարյանի որդին Աֆրիկայում բիզնես է դնում․ «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի որդին` Արմեն Նազարյանը, որը մոսկվաներում գործ էր դրել Պիպոյի` հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանի հետ, քրոջ հարսանյաց հանդեսից հետո փեսայի` Աբրահամ Մանուկյանի որդու հետ մեկնել է Աֆրիկա` «հանքերի գործ դնելու»: Ասում են, խոսքը ալյումինի հանքի մասին է:

Հիշեցնենք, որ վերջին շրջանում խիստ հարգի է Աֆրիկայում «լինելը» ոչ միայն Տանզանիայում վագր որսալու, այլեւ հանքարդյունաբերության մեջ ներդրումներ կատարելու համար: Նման հետաքրքրություններ ունեն ոչ միայն Ռոբերտ Քոչարյանը, ալամ աշխարհի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, «Իքս գրուպի» Խաչիկ Մանուկյանը, Հարութ Փամբուկյանը, անգամ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի ու Նավասարդ Կճոյանի «գործընկեր» Աշոտ Սուքիասյանը՝ Փայլակ Հայրապետյանի հետ»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:  




Լրահոս