
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ներքին խիստ հրահանգ է տվել պետական բոլոր հիմնարկներին, որ եթե նրանց որեւէ աշխատակից պարտադիր կուտակային համակարգից հրաժարվելու դիմում գրի, ապա անմիջապես պետք է հեռացվի աշխատանքից։
Կառավարության մեր աղբյուրները նշում են, որ թեպետ հրապարակավ Հովիկ Աբրահամյանը բավական չափավոր է արտահայտվում կուտակային համակարգի մասին, սակայն մտադիր է աստիճանաբար, հնարավորինս ծածուկ, նախ՝ բյուջետային հաստատություններին պարտադրել այդ համակարգը, իսկ հետո արդեն տնտեսվարող սուբյեկտներին»։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում: