ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առաջիկայում փոփոխվելու է Հանրային հեռուստաընկերության «Առաջին լրատվական»-ի` նախկին «Հայլուր»-ի ղեկավար կազմը: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ լավատեղյակ աղբյուրներից: Ըստ այդմ` «Առաջին լրատվական»-ի տնօրեն Սամվել Ֆարմանյանն ազատվելու է աշխատանքից` ԱԺ ընտրություններին մեծամասնական ընտրակարգով մասնակցելու համար: Նրա փոխարեն «Առաջին լրատվական»-ի տնօրեն է նշանակվելու փոխտնօրենը` Գեւորգ Ալթունյանը: Վերջինս մեզ հետ հեռախոսազրույցում ասաց, թե այս պահին նման որեւէ խոսակցություն կամ որոշում չկա: «Ֆարմանյանը կատարում է իր պարտականությունները, ես կատարում եմ իմ պարտականությունները: Եթե նման բան լինի, ապա արդեն կլինեն քննարկումներ ու որոշում: Բայց այս պահին նման բան չկա»,-ասաց Ալթունյանը:




Լրահոս