Բաղդասարովի հաշվեհամարներին «ոչ մի կոպեկ» գումար չկա․ նա գումար է հայթայթում․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Մինչ «Արմավիա»-ի նախկին աշխատակիցները հույսները կտրել են, որ երբեւէ աշխատավարձ են ստանալու, ավիաընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը շարունակում է փող հայթայթելու գործընթացը: «Ժողովուրդ»-ը զրուցեց «Արմավիա»-ի ֆինանսական գծով տնօրեն Հրայր Սահակյանի հետ եւ հետաքրքրվեց, թե երբ են աշխատակիցները աշխատավարձ ստանալու. «Այսօրվա դրությամբ դեռ նորություն չկա աշխատավարձերի մասով: Ես կարող եմ ասել, որ ղեկավարությունը տեղյակ է ու աշխատում են այդ ուղղությամբ, որ գումարներն արագ հայթայթվեն եւ բոլոր պարտավորությունները փակվեն, առաջնահերթ, բնականաբար, աշխատավարձերը, ինչպես նաեւ՝ տոմսերի վերադարձնելը»: Նախկին աշխատակիցների խոսքով՝ Բաղդասարովի հաշվեհամարների վրա այս պահի դրությամբ «ոչ մի կոպեկ» գումար չկա, որպեսզի այն բռնագանձվի»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:   




Լրահոս