«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը այսօր ՀՀ կառավարության նիստերի դահլիճում հանդիպում է անցկացնելու մոտ 100 խոշոր գործարարների հետ: Այս տեղեկությունը երեկ հաստատեցին նաև կառավարության լրատվական ծառայությունում:
Մեր տեղեկություններով, Հովիկ Աբրահամյանը պատրաստվում է գործարարներին խնդրել-համոզել-պահանջել, որ վերջիններս ներդրումներ կատարեն ու ընդարձակեն իրենց բիզնեսները: Նախկինում էլ են այսպիսի հանդիպումներ եղել, որոնք, սակայն, էական որևէ արդյունք չեն տվել:
Ըստ որոշ լուրերի, հանդիպմանը մասնակցելու է նաև ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։