
ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Սարգսյանը` Սերժ Սարգսյանի եղբայրը, դեռ չգիտի` կրկին կդառնա ԱԺ պատգամավոր, թե ոչ: «Ժողովուրդ»-ի հարցին` առաջադրելո՞ւ է իր թեկնածությունը թիվ 37 ընտրատարածքում, Սաշիկ Սարգսյանը պատասխանեց. «Հլը ոչ մի բան որոշված չի: Ես, ճիշտն ասած, չեմ ուզում պատգամավոր դառնամ: Բայց տեսնենք»: Ի դեպ, Սաշիկ Սարգսյանն այս օրերին Գերմանիայում է: