
Թուրքական հանքահորում տեղի ունեցած պայթյունի և հրդեհի հետևանքով 201 մարդ զոհվել է, ևս 80 հանքափոր հայտնվել է հիվանդանոցում: Զոհերի թիվը կարող է ավելանալ, քանի որ հանքահորում դեռ գտնվում է 200 մարդ:
Փրկարարական աշխատանքները շարունակվում են:
Ողբերգությունը տեղի է ունեցել նախօրեին Ստամբուլից մոտ 250 կմ դեպի հարավ գտնվող Մանիս նահանգի Սոմնա քաղաքի մոտ գտնվող հանքահորում: Հանքում փլուզումն առաջացրել է տրանսֆորմատորային կայանի պայթյուն 150 մետր խորության վրա: Այդ պահին հանքափորում գտնվում էր 787 մարդ: Պայթյունի պատճառները պարզվում են:
Ի սկզբանե ենթադրվում էր, որ պատճառը մեթան գազն է եղել, սակայն հետագայում վարկած է առաջացել, որ պայթյունի պատճառը ենթակայանի սարքավորումների անսարքությունն է. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը: