Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ԲՀԿ-ն Գյումրիում սկսել է ալեհավաքներ բաժանել: Նախ ինչ-որ երիտասարդներ այցելում են քաղաքացիների բնակարանները եւ որպես ամանորյա նվեր` առաջարկում արբանյակային ալեհավաք: Ցանկացողներին հրավիրում են ԲՀԿ Գյումրու գրասենյակ: Իսկ արդեն այստեղ ալեհավաքը տալիս են նրանց, որոնք համաձայնում են անդամագրվել ԲՀԿ-ին: ԲՀԿ-ից, սակայն, հերքեցին այդ տեղեկությունները: ԲՀԿ խոսնակ Բաղդասար Մհերյանի խոսքերով` նման բան չկա: Իսկ մեր հարցին, թե միթե խաբում են ԲՀԿ գրասենյակ այցելած գյումրեցիները, վերջինս ասաց. «Փաստորեն այո՛, խաբում են»:
Ո՞Վ Է ՍՏՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ