Սիրիական ընդդիմադիրների առաջնորդ Ահմադ Ջարբան հանդիպել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ: Դա Բաշար Ասադի ռեժիմի հետ պայքարող գլխավոր կազմակերպություններից մեկի ղեկավարի առաջին պաշտոնական այցն է ԱՄՆ:
Ընդդդիմությունն ուզում է ԱՄՆ-ից ստանալ ծանր սպառազինություն՝ նախագահ Բաշար Ասադի ուժերի հետ պայքարելու համար, որոնք ճնշում են նրանց այս տարվա հուլիսին նախատեսված նախագահական ընտրությունների նախօրեին:
Այդուհանդերձ, ինչպես տեղեկացնում է «Ֆրանս Պրեսսը», բանակցությունների արդյունքների վերաբերյալ հայտարարության մեջ զենքի մատակարարման մասին չի հիշատակվում:
Ավելի վաղ Օբամայի վարչակազմն անհանգստություն է հայտնել, որ ցանկացած զենք, որն ԱՄՆ-ի կողմից տրամադրվում է ապստամբներին, կարող է արդյունքոմ հայտնվել ծայրահեղականների ձեռքում: