Հայաստանը կցավակցի՞ Թուրքիային

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ն այսօր ՀՀ ԱԳ նախարարության մամլո խոսնակ Տիգրան Բալայանից հետաքրքրվեց` արդյոք Հայաստանը Թուրքիային ուղղված ցավակցական հայտարարությամբ հանդես կգա, թե՝ ոչ:

Հիշեցնենք, որ Թուրքիայի  հանքահորում պայթյունից 201 մարդ է զոհվել, ևս 80 հանքափոր հայտնվել է հիվանդանոցում: Զոհերի թիվը կարող է ավելանալ, քանի որ հանքահորում դեռ գտնվում է 200 մարդ:

Տիգրան Բալայանն ասաց, որ այս պահին ոչինչ չի կարող ասել:

«Ցավակցական  հայտարարություն, եթե լինի, կհրապարակվի, նման բաները հրապարակվում են»,-եզրափակեց Բալայանը:




Լրահոս