Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին հույս ունի, որ իր երկիրը Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիր կստորագրի այս տարվա հունիսի 27-ին:
Վարչապետն այս մասին հայտարարել է Թբիլիսիում Եվրոպական խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպեի հետ կայացած հանդիպման ավարտին, տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը: