Մայրաքաղաքի փողոցներում, հրապարակներում, զբոսայգիներում և բակային տարածքներում առկա արտաքին լուսավորության համակարգի անխափան աշխատանքն ապահովելու նպատակով «Երքաղլույս» ՓԲԸ-ի կողմից իրականացվում են ամենօրյա աշխատանքներ, որի շրջանակում գույքագրվում են վնասված լամպերն ու փոխարինվում նորերով: Միայն նախորդ շաբաթվա ընթացքում փոխարինվել է ավելի քան 700 լամպ: Ընկերության կողմից կատարվում են նաև ընթացիկ նորոգման՝ մասնավորապես թեքված հենասյուների ուղղման աշխատանքներ:
Ամառային տարեշրջանին անցնելու կապակցությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքի արտաքին լուսավորությունը գիշերային ժամերին երկարացվել է 1 ժամով: Այսուհետ մայրաքաղաքի փողոցները, հրապարակները, զբոսայգիներն ու բակային տարածքները կլուսավորվեն մինչև գիշերվա ժամը 1-ը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
Երևանի գիշերային լուսավորությունը երկարացվել է 1 ժամով
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ