Հայաստանը շատ շուտով կանդամակցի Եվրասիական միությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոտ մեկ ամսից` 2014-ի հունիսի 1-ին, պատրաստ կլինի Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միացման պայմանագրի նախագիծը: Այս մասին «Եվրասիական ինտեգրում. Մաքսային միությունից դեպի տնտեսական միություն» առցանց կլոր սեղանի ընթացքում հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժոզովի զարգացման և ինտեգրման դեպարտամենտի միջազգային համագործակցության բաժնի վարիչ Անտոն Ազարովը:

Նրա խոսքով` այն բանից հետո, երբ Հայաստանի Հանրապետությունը հայտ է ներկայացրել Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածքին միանալու համար, ձևավորվել է աշխատանքային խումբ կողմերի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի փորձագետների մասնակցությամբ, որը բազմիցս հանդիպումներ է ունեցել Մոսկվայում և Երևանում:

«Հայաստանի՝ ՄՄ-ին և ԵՏՏ-ին միանալու ճանապարհային քարտեզը շատ արագ նախապատրաստվել է` բոլոր կողմերի կարծիքները հաշվի առնելով, հաստատվել է ամենաբարձր մակարդակով, և ներկայումս մենք փաստում ենք հաջողություն, մեծ առաջնթաց դրա իրականացման հարցում», – ընդգծել է Ազարովը:




Լրահոս