Ֆրանսիան ակնկալում է Վրաստանի օգնությունը ԼՂ խնդրի կարգավորման հարցում. Ֆ. Օլանդ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Ֆրանսիան ակնկալում է Վրաստանի աջակցությունը. նախօրեին Թբիլիսի կատարած պաշտոնական այցի ընթացքում այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:

Նրա խոսքով՝ Վրաստանը մասնակցում է տարածաշրջանում Ադրբեջանի և Հայաստանի միջև ստեղծված իրավիճակից ելք գտնելու գործընթացին, և «մենք ելքը միասին ենք փնտրում»:

Օլանդը հիշեցրել է, որ Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ է, և ցանկանում է ունենալ «Վրաստանի աջակցությունը այդ երկու երկրներին վստահության նշաններ ուղարկելու համար»,-հայտնում է Թրենդը:




Լրահոս