
«ՕԵԿ-ը դավաճանի պիտակով է եւ չի կարող անգամ ժավելով մաքրվել»:
Փաստորեն, գոյություն ունի այն քիմիական միացությունը, որը կարող է մարդկային ամենաճղճիմ արատներից մեկը` դավաճանությունը, մաքրել: Պարզապես դա ժավելը չէ, ու ըստ Կարապետիչի` «Օրինաց երկիր»-ն ինքնամաքրման այլ հեղուկ պետք է գտնի: Մյուս կողմից, սակայն, ժավելանման միացություններն անցյալը սրբագրելու վտանգավոր միջոց կարող են դառնալ: Դրանք, իհարկե, ինչ-որ չափով կմաքրեն Կարապետիչի ակնարկած դավաճանական պիտակը: Բայց միաժամանակ գոյություն ունի նաեւ ինքնաքայքայման վտանգը, քանի որ քիմմաքրումը որքան օգտակար, այնքան վտանգավոր երեւույթ է: