Մենք թեթևացնում ենք միայն խոշոր տնտեսվարողների բեռը. Հ. Բագրատյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու օրենքի նախագծի քննարկման ժամանակ ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը նշեց, թե օրենքը նախատեսում է որոշակի թեթևացումներ բիզնեսի նկատմամբ:

Նա ընդգծեց. որ այս նախագիծն անդառնալի հետևանքներ կարող է ունենալ տնտեսության համար:

«Սա պետք է վերաբերի բոլոր տնտեսվարող սուբյեկտներին, մենք հիմա թեթևացնում ենք միայն խոշորներին: Իրականում սա քայլ է դեպի հետ, ինչպես երեկ խոսում էինք կուտակայինի մասին», – նշեց նա, հավելելով, որ  պետք է այնպիսի քայլ անել, որը կվերաբերի բոլոր տնտեսվարող սուբյեկտներին:

Բագրատյանի խոսքով՝ այս նախագծով ժամանակավոր թեթևանալու են խոշոր տնտեսվարող սուբյեկտների հարկային պայմանները:




Լրահոս