ԺՊՏԱՑԵ՛Ք, ՆԿԱՐՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւան քաղաքում տեղադրված երթեւեկության նկատմամբ վերահսկողության եւ իրավախախտումների արձանագրման տեսախցիկներն ու արագաչափ սարքերը երեկվանից գործարկվում են: Տեսախցիկները տեղակայված են` Աբովյան-Կորյունի, Կոմիտասի-Վաղարշյան, Բաղրամյան-Մոսկովյան, Բաղրամյան-Պռոշյան, Մաշտոցի-Թումանյան, Մաշտոցի-Ամիրյան, Խանջյան-Տիգրան Մեծի, Խանջյան-Սայաթ Նովայի, Արշակունյաց-Գրիգոր Լուսավորչի, Արշակունյաց-Գարեգին Նժդեհի փողոցների խաչմերուկներում: Արագաչափ սարքերը տեղակայված են` Իսակովի, Արշակունյաց, Մյասնիկյան, Թբիլիսյան, Աթենքի, Բագրատունյաց, Սարալանջի, Աճառյան, Լենինգրադյան փողոցներում ու Երեւան-Սեւան ավտոճանապարհին: Նախատեսվում է նման տեսախցիկների ավելացում մայրաքաղաքի փողոցներում:




Լրահոս