ԿԲ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ` ՎԻԵՆՆԱՅՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

armlur.am-ը տեղեկացնում է, որ ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Վիեննա, որտեղ հունվարի 16-17-ը կմասնակցի Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի Euromoney համաժողովին: Պատվիրակության կազմում են ԿԲ ֆինանսական համակարգի կայունության եւ զարգացման վարչության պետ Վահե Վարդանյանը եւ ֆինանսական համակարգի կարգավորման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը: Այցի շրջանակներում նախատեսված են Արթուր Ջավադյանի հանդիպումները եվրոպական մի շարք կենտրոնական բանկերի նախագահների, ինչպես նաեւ ֆինանսական կազմակերպությունների ղեկավարների հետ:




Լրահոս