Մի խումբ քաղաքացիներ այսօր դիմել են armlur.am– ի խմբագրությանը՝ հայտնելով իրենց բողոքը «Արմավիա» ընկերությունից:
Քաղաքացիների պնդմամբ՝ իրենք նախորդ տարի «Արմավիա» ընկերությունից գնել են տոմսեր, սակայն թռիչքի օրն իրենց հայտնել են, որ ընկերությունը սնանկացել է, և այդ տոմսերով չեն կարող այլ երկիր մեկնել:
«Առ այսօր մեր տոմսերի գումարները չեն վերադարձրել, իսկ խոսքը մեծ գումարների մասին է»,- վրդովված ասացին քաղաքացիները:
Նրանք պատրաստվում են վաղը` ժամը 12:00-ին, կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա կազմակերպել` պահանջելով պատկան մարմիններից լուծում տալ իրենց խնդրին:
Հիշեցնենք, որ «Արմավիա» ընկերությունը երկար ժամանակ է, չի վճարել նաև իր աշխատակիցների աշխատավարձերը: